Քաղաքական

ԱԺ հերթական քառօրյան տապալվեց

Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

«Քվորում չունենք, նիստը չի կայանա»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Այսօր քառօրյայի վերջին օրն էր: Այս քառօրյայի նախորդ երեք օրերին նույնպես նիստեր չեն կայացել նույն պատճառով:

Նախորդ քառօրյային եւս նույն պատկերն է գրանցվել:

Ցուցադրել ավելի
Back to top button