Հասարակություն

Human Rights Watch-ը երախտապարտ է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ստեղծողներին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ֆիլմը ստեղծողներին:

«Շնորհակալություն Էրիկ Էսրայիլյանին և «Խոստում» ֆիլմին՝ ամենասարսափելի վայրագությունների դեմ պայքարում Human Rights Watch-ի աշխատանքներին աջակցելու համար»,-ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հոլիվուդյան «Խոստում» ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել նաև աշխարհահռչակ դերասան Ռայան Գոսլինգը:
Ցուցադրել ավելի
Back to top button