Սպորտ
ՈՒԵՖԱ-ի նախագահը մասնակցեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը


Այսօր մեկօրյա այցով Հայաստան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այցի ընթացքում Չեֆերինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, մասնակցել են Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: