Հասարակություն

«Ոսկե գլոբուսի» դափնեկիրը կոչ է արել պահել Ցեղասպանությանը զոհ գնացած միլիոնավոր մարդկանց չմոռանալու խոստումը

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնած Survival Pictures կինոստուդիայի կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմին սոցցանցում անդրադարձել է ամերիկացի դերասան Ջեյսոն Բեյթմանը:

«Երդվում եմ պահել Ցեղասպանությանը զոհ գնացած միլիոնավոր մարդկանց չմոռանալու խոստումը»,- Twitter-ում գրել է «Ոսկե գլոբուսի» դափնեկիրն ու ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանը:

Հիշեցնենք, որ այսօր թվիթերյան գրառմամբ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմին է անդրադարձել հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը` համալրելով ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը:

Արևմտյան բազմաթիվ դերասաններ են ամեն օր անդրադառնում օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմին` կոչ անելով ներկա գտնվել ժապավենի պրեմիերային, որն ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին:

Ֆիլմում ներկայացվում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ձևավորված սիրային եռանկյունու պատմությունը. խոստումնալից հայ ուսանող-բժիշկ Միքայելը (Օսկար Այզեք) վերադառնալով ծննդավայր հանդիպում է հայուհի Անային (Շառլոտ Լը Բոն) և սիրահարվում: Արդյունքում հակամարտություն է սկսվում Անայի ընկերոջ` Քրիսի (Քրիստիան Բեյլ) և Միքայելի միջև, որոնք այնուհետև միավորվում են պայքարելու ցեղասպանական գործողությունների դեմ և փրկվելու:

Ցուցադրել ավելի
Back to top button