Միջազգային

Մարին Լը Պենը խոստացել է նախագահ դառնալու դեպքում կասեցնել Ֆրանսիայի անդամակցությունը Շենգենի գոտուն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է անհապաղ դադարեցնել Ֆրանսիայի մասնակցությունը Շենգենյան համաձայնագրում։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։

Լե Պենը նաև հայտարարել է, որ մտադիր է վերականգնել վերահսկողությունը Ֆրանսիայի սահմաններին, արտաքսել օտարերկրացիներին իսլամիստ արմատականների ցուցակից և անցկացնել մի շարք տնտեսական բարեփոխումներ։

«Իմ նախագահության յուրաքանչյուր վայրկյանը կլինի հօգուտ Ֆրանսիայի և ֆրանսիացիների»,-ասել է նա։ Լե Պենը հայտարարել է, որ ցանկանում է բարեփոխումներ անցկացնել ընտրվելու դեպքում առաջին 2 ամիսներին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։
Ցուցադրել ավելի
Back to top button