Քաղաքական

Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

Ապրիլի 7-ին ՆԱՏՕ-ի Հյուսիս-ատլանտյան խորհուրդը և Հայաստանը հաստատեցին թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)։

Սկսած 2006 թվականից, ԱԳԳԾ-ն նպատակաուղղված է աջակցելու Հայաստանին պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների անցկացմանը, ՀՀ խաղաղապահ ուժերի փոխգործակցելիության կարողությունների և հնարավորությունների զարգացմանը։

ԱԳԳԾ իրականացումը նպաստում է Դաշինքի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանը, ՀՀ պաշտպանական ոլորտի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը և ուժեղացմանը, աղետների նվազեցմանը և ճգնաժամային կառավարմանը, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:

Ծրագրում ներառված են նաև ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության միջոցառումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button