Վերլուծական

Դիվանագետի դիտարկումները՝ ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների վերաբերյալ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան ընթանում է ռուս-ամերիկյան աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին ու շատ փորձագետներ մռայլ ենթադրություններ են անում:

Քիմիական զենքի գործադրումից ու ԱՄՆ կողմից հասցված հրթիռակոծումից հետո շատերն անգամ ենթադրություններ են անում, թե երրորդ համաշխարհային պատերազմ է սկսվում, սակայն արտակարգ և լիազոր դեսպան Արման ավասրդյանը համամիտ չէ նման ենթադրությունների հետ. «Սառը պատերազմի հոտ է փչում»:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում թե իրավիճակն ավելի չի սրվի, քանի որ դա ձեռնտու չէ ՌԴ-ին և Մոսկվան կանի ամեն ինչ գործընթացը բանակցային սեղան վերադարձնելու համար:

«ՌԴ չի գնա սրացման, հավանաբար հարցը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Ստեղծված իրավիճակն անշուշտ անդրադարձ կունենա տարածաշրջանային զարգացումների ու բնականաբար Հայաստանի վրա՝ ասում է դեսպան Արման Նավասարդյանը:

Նա ավելի հակված է ենթադրելու սակայն, որ մարդկությունը վտանգ պետք է սպասի  հյուսիսկորեական զարգացումներից:

Ցուցադրել ավելի
Back to top button