Սպորտ

Դատախազությունը Դորտմունդի պայթյունները չի որակում որպես ահաբեկչություն

Գերմանական Դորտմունդում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունները դատախազությունում չեն որակել որպես ահաբեկչություն։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն՝ դիտարկվում են տեղի ունեցածի տարբեր վարկածներ, սակայն դեռևս որևէ վկայություն առ այն, որ պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, չկա։

Նշվում է, որ ներկայում հետաքննությունը տարվում է մահափորձի կասկածանքով։ Ոստիկանությունը կարծում է, որ հարձակումն ուղղված է եղել հենց ակումբի դեմ։

Ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքի վայրում հայտնաբերված գրությունը, որի հեղինակը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը։

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում պայթյուն էր որոտացել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտակայքում: Գերմանական ֆուտբոլային ակումբի մամլո ծառայության տվյալներով` պայթյունի հետևանքով մեկ մարդ տուժել է, որը, ինչպես պարզվել է, թիմի պաշտպան Մարկ Բարտրան է: Պայթյունը որոտացել էր դորտմունդյան ակումբի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից 10 կմ հեռավորությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button