ԿարևորՏնտեսական

ԱՄՀ-ն Հայաստանում 3 տոկոս տնտեսական աճ է


2017-ին արժույթի միջազգային հիմնադրամը  Հայաստանում 3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում և ակնկալում է 2 տոկոսին մոտեցող գնաճ: Այս կանխատեսումներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին:  Նրա գնահատմամբ՝ կանխատեսումների հիմքում տարեսկզբին արձանագրված ցուցանիշներն են, մասնավորապես հարկային եկամուտների՝ նախատեսվածից ավելի հավաքագրումը:

ԱՄՀ-ն այս կանխատեսումն անում է՝ չբացառելով ռիսկերը՝ ասել է Հոսեյն Սամիին և հիշեցրել  2016-ի պատկերը, երբ  առաջին երկու եռամսյակներին  տնտեսական աճը բարձր էր, իսկ վերջին երկու եռամսյակներին ՝ բացասական ինչի արդյունքում 0.2 տոկոս տնտեսական աճ հնարավոր եղավ ապահովել:

ԱՄՀ-ն չի ողջունում արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը կրճատելու ՀՀ իշխանությունների որոշումը: Մենք իշխանությունների հետ պայմանավորվել ենք, որ կապիտալ ծախսերը չպետք է կրճատվեն էականորեն՝ ասել է Հոսեյն Սամիին և հավելել, որ ԱՄՀ-ն սատարում է «ֆիսկալ կանոնը» փոխելու ՀՀ իշխանությունների մտադրությունը:

Ըստ օրենսդրության՝ Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ- ի 60 %-ը, իսկ 50 %-ը գերազանցելու դեպքում բյուջեի պակասուրդը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3 %-ը։ Ըստ ԱՄՀ-ի՝ այս արգելքի վերացումը Հայաստանին արտաքին միջոցներ ներգրավելու ավելի մեծ ճկունություն կտա:

Ցուցադրել ավելի
Back to top button