Ցեղասպանություն 100Քաղաքական

Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Նախարար Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Վրաստանից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով Վրաստանի արտգործնախարարին ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button