Հասարակություն

Նոր խորհրդարանում ներկայացված կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները


Հայաստանում ապրող 4 ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացված են լինելու 6- րդ գումարման ԱԺ-ում: Արդեն հայտնի է՝ ովքեր են եւ որ խմբակցություններում են գործելու: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ նորընտիր խորհրդարանը կազմված է լինելու 105 պատգամավորից՝ գործող 131-ի փոխարեն: Քանի որ ՀՀԿ-ն ամենամեծաթիվ խմբակցությունն է, նրա կազմում կներառվեն ազգությամբ եզդի, ասորի և քուրդ մեկական պատգամավորներ, իսկ մեծությամբ երկրորդ ուժին՝ «Ծառուկյան» դաշինքին, կանդամակցի ռուսական համայնքի մեկ ներկայացուցիչ:

Հայաստանի Հանրապետությունում հայերի հետ միասին ապրում են 20-ից ավելի ազգություններ, որոնցից ինքնակազմակերպված գործում են 11 էթնիկ համայնքներ: ՀՀ նոր Սահմանադրությունը նոր իրավունքներ ընձեռեց նրանց:

Ասորեստանը թեեւ գոյություն չունի, բայց ասորերերը արդեն երկար ժամանակ է, ինչ հնչում է օրինակ Երեւանի Պուշկինի անվան դպրոցում: Այս լեզուն այստեղ ընդգրկված է դասացուցակում: Շատ շուտով այն կլսվի նաեւ ՀՀ խորհրդարանում: Ասորիների համայնքը իր մեծությամբ երրորդ ազգային փոքրամասնությունն է Հայաստանում, հետեւաբար՝ Աժ-ում ազգային փոքրամասնություններին հատկացված 4 տեղերից մեկը զբաղեցնելու է հենց այս համայնքի ներկայացուցիչը:

Տվյալ դեպքում «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը պատգամավորական մանդատ ստանալու է Հանրապետական խմբակցությունից: Իրավիճակի խիստ պատմական է ասորիների համար՝ խոստովանում է համայնքի ներկայացուցիչը:

Քաղաքական հարցեր Հայաստանում չունեն նաեւ քրդական համայնքի ներկայացուցիչները՝ հավաստիացնում է պատգամավորական մանդատ ստացող Կնյազ Հասանովը, ով Հայաստանում քրդական համայնքի ղեկավարն է: Ապագա այս պատգամավորը նույնպես աշխատելու է հանրապետական խմբակցության կազմում:

Հանրապետական խմբակցության կազմում է աշխատելու նաեւ եզդի համայնքից Ռուստամ Մախմուդյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեռեւս համոզված են, որ ԱԺ-ում հայտնվելն ավելի կհեշտացնի իրենց համայնքների խնդիրների լուծման ճանապարհը: Փոքրաթիվ են, բայց ասում են, հարցերն այնպես կներկայացնեն, որ բոլորը հասկանան եւ ընդունեն:

Իշխանական խմբակցությունում աշխատելը մի բան է, ոչ իշխանական խմբակցությունը ներկայացնելը՝ մեկ այլ խնդիր: Խորհրդարանում ներկայացված չորս ազգային փոքրամասնություններից միայն մեկը՝ ռուսական համայնքն է ներկայացված ոչ իշխանական խմբակցությունում:

Արդյո՞ք ռուսական համայնքի խնդիրներն ու առաջարկվող լուծումները լսելի եւ ընդունելի կլինեն խորհրդարանում՝ «Ռադիոլուրը» հարցն ուղղեց «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանին:

Այսպիսով՝ Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցչից այդպես էլ չկարողացանք հստակ պարզել, թե համայնքի որ խնդիրներն են առաջինը հնչելու Հայաստանի խորհրդարանում եւ ինչ առաքելությամբ է օրենսդիր մարմին մուտք գործում նորընտիր այս պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button