Տնտեսական

Նազարբաեւը կոչ է արել ԵՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսությունները հասցնել մեկ մակարդակի

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մեխանիզմներն առավել արդյունավետ կգործեն, եթե բոլոր անդամ երկրների տնտեսությունները գտնվեն մոտավորապես նույն մակարդակին։ Այս մասին «Միր» հեռուստաալիքի հետ հարազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Հարկավոր է ԵՏՄ անդամ երկրներին ձգել մի մակարդակի: Այժմ որոշները զարգացման հարցում առաջ են գնացել, որոշները միջին մակարդակում են գտնվում, երրորդներն ընդհանրապես ներքևում են: Խնդիրը դրանում է: Պետք է բոլորին ձգել, որպեսզի հնարավորություն լինի հավասարաչափ աշխատել: Ստացվում է, որ պետությունները, որոնք օբյեկտիվորեն ավելի աղքատ են, հույս ունեն, որ մյուսները կօգնեն: Բայց այդպես չի լինում, շուկայական էկոնոմիկայում ոչ մեկ նվեր չի անում: Այդ ակնկալիքները կան, միգուցե, կա նաև հիասթափություն: Պետք է յուրաքանչյուրը աշխատի»,-ասել է նա:

Նազարբաևն ընդգծել է, որ երկրների միմյանց օգնությունը պետք է լինի առեւտրային հնարավորություններ ստեղծելու, ապրանքաշրջանառությունը մեծացնելու տեսքով։

«Իհարկե, պետք է օգնել։ Դա կարելի է անել առեւտրի, ապրանքաշրջանառության, առեւտրի համար շուկա բացելու, սահմանները բացելու միջոցով։ Բայց յուրաքանչյուր պետություն պետք է հասնի որոշ մակարդակի»,-նշել է Ղազախստանի նախագահը։
Ցուցադրել ավելի
Back to top button