Միջազգային

Հրաձգություն՝ Սան-Բերնարդինոյի դպրոցում․ կա 3 զոհ

Կալիֆորնիա նահանգի Սան-Բեռնարդինոյի տարրական North Park դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, հայտնում է Reuters-ը։ Վերջին տվյալներով՝ հիվանդանոցում մահացել է վիրավոր աշակերտներից մեկը։ Եվս մեկը մնում է հիվանդանոցում։

Հայտնի է, որ հրաձգությունն իրականացրել է դպրոցի ուսուցչուհիներից մեկի ամուսինը։ Նա կրակել է կնոջը, որից հետո ինքնասպան եղել։ Ոստիկանները կարծում են, որ երեխաները կրակի տակ են հայտնվել պատահաբար։

 

Ցուցադրել ավելի
Back to top button