Հասարակություն

Բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:

«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը:

Երեկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, անդրադառնալով համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին, նշել էր, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարողը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել Դատախազություն։

Նկարը՝ Հետք-ի

Ցուցադրել ավելի
Back to top button