Հասարակություն

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10 ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Այցի ընթացքում կազմակերպվել է  քաղաքացիներիՔարաշեն, Կոռնիձոր և Տեղ համայնքների բնակիչների ընդունելություն: Պաշտպանի կողմից ուսումնասիվել են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, որոշ բողոքների հիմքովՊաշտպանի լիազորությունների շրջանակներում սկսվելու է քննության ընթացակարգ:

Այցի ընթացքում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել նաև Գորիս քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք են բերվել ՀԿ-ների հետ համագործակցության պայմանավորվածություններ ու համատեղ աշխատանքի ուղղություններ: Տեղի է ունեցել նաև հանդիպում Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը Տեղ համայնքում մասնակցել  է Հայաստանում Լեհասանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիինախաձեռնությամբ տեղի միջնակարգ դպրոցում աշակերտների կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Լեհաստանի Երեխաների իրավունքների պաշտպանՄարեկ Միխալակը, ով Հայաստանում է գտնվում Արման Թաթոյանի հրավերով: Միջոցառման ավարտին Լեհաստանի պատվիրակության և Պաշտպանի ներկայացուցիչներըերեխաներին հանձնել են նվերներ:

Ցուցադրել ավելի
Back to top button