Քաղաքական

Սոլովյով. Շատ եմ եղել Ղարաբաղում, ներողություն խնդրել չեմ պատրաստվում

Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմրր Սոլովյովը Բաքու այցելությունից հետո գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ մտադիր չէ ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Սոլովյովն օրերս այցելել էր Բաքու և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Շատ անգամ եմ այցելել Ղարաբաղ, ներողություն խնդրել կամ փոխել դիրքորոշումս չեմ պատրաստվում: Իմ դիրքորոշումը լավ է հայտնի: Խնդիրը չունի ռազմական լուծում»,-գրել է Սոլովյովը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button