Հասարակություն

Եգիպտոսում վերջին ահաբեկչություններից տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. Տիգրան Բալայան

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը պարզել է, որ այս պահի դրությամբ կիրակի օրը Տանտա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից տուժած ՀՀ քաղաքացիներ չկան։ Tert.am-ին հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Կիրակի օրը երկու ղպտիական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է ավելի քան 40 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել Ծաղկազարդի տոնի առթիվ մատուցվող պատարագի ժամանակ:
Ցուցադրել ավելի
Back to top button