Հասարակություն

Դավթաշենում 23 բարդի հատած անձը բերման է ենթարկվել

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է Դավթաշենում ծառերը հատած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button