Հասարակություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։

«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ անմարդկային արարքները և իր զորկացությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։

Եգիպտոսի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Նախագահի ցավակցական հեռագրում։
Եգիպտական Տանտա քաղաքի ղպտիական եկեղեցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։ Հզոր պայթյունը որոտացել
էր ապրիլի 9-ի առավոտյան՝ պատարագի ժամանակ։ Պայթյունը տեղի է ունեցել աղոթասրահում։ Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացրել է մահապարտը։
Ցուցադրել ավելի
Back to top button