ԿարևորՔաղաքական

Խորհրդարան են անցնում 4 ուժեր. ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ ապրիլի 9-ին արտահերթ նիստ է գումարել եւ ամփոփել  է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

2009 տեղամասերի վերջնական տվյալներով, առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է.

«Ելք» դաշինք-  122 065 ձայն

«Ազատ դեմոկրատներ»- 14 739

«Հայկական վերածնունդ»-  58 265

«Ծառուկյան» դաշինք-  428 836

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-  25 950

Հանրապետական կուսակցություն-  770 441

Կոմունիստական կուսակցություն-  11 741

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 508

ՀՅ Դաշնակցություն-  103 048

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675

Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052

ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

Այսպիսով, քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։

Ցուցադրել ավելի
Back to top button