Սպորտ
Տաթև Հակոբյանը երկրորդ բրոնզն է նվաճել Հայաստանի համար


Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտել է մրցելույթները:
Նախօրեին վերջինը պայքարի մեջ է մտել մինչև 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ):
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին երկամարտում՝ բրոնզ և հրում վարժությունում՝ փոքր արծաթ էր նվաճել մինչև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: