Հասարակություն

Մյասնիկյան պողոտան կփակվի մինչեւ լուսաբաց

Ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչեւ ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթեւեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button