Քաղաքական

ՀՅԴ- ն չի մասնակցի Երեւանի ընտրություններին

ՀՅԴ- ն այսօր հայտարարել է, որ ԱԺ ընտրություններում Երեւանում արձանագրած իրենց ցածր արդյունքները վերլուծելուվ՝ չեն մասնակցի ավագանու ընտրություններին։

«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում
Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:

Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:

Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:

Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի այսօր տարածած հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button