ՄշակույթՏնտեսական

Հայտարարված է մրցույթ. Քարանձավները տրվում են վարձակալության զբոսաշրջությանը նպատակով

 

Մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի), «Արջի, «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Նշենք, որ այս քարանձավները պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են։ Մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանի տեղեկացմամբ` շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ հարցը մանրազնին քննարկելուց հետո ընտրվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող դիտարժան այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները:

Որպես պատմամշակութային արժեք մեծ հետաքրքրություն են առաջացնում այսպես ասած քարե դռներով քարանձավները, որոնք դարերի ընթացքում, ցավոք, նաև կողոպտվել են: Սուրեն Շաքարյանն առանձնանցնում է Աշտարակի դարաբավոյ կոչվող քարանձավը, որի  բնակիչները  հետագայում կառուցեցին Աշտարակ քաղաքը: Քարանձավները հաճախ օգտագործել են որպես պաշտամունքի վայր:

Մասնագետներն, ըստ Շաքարյանի, Հայաստանում հաշվառել են քիչ թե շատ հասանելի շուրջ 50 քարանձավ, որոնց մի մասն այսօր մեծ հաջողությամբ կարող են ներառվել Հայաստանի զբոսաշրջային քարտեզում:

Ցուցադրել ավելի
Back to top button