Քաղաքական

«Հայկական վերածնունդ»-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՎԿ մամուլի ծառայությունը:Հաշվի առնելով  վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում կայացրեց  չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններն:

Կուսակցության վարչության մեկ այլ որոշմամբ սահմանվեց կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ: Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող  բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային  դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ:
Ցուցադրել ավելի
Back to top button