Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակով՝ ասված է կուսակցությանը այսօր տարածած հայտարարության մեջ։

«Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ:

Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը  Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակավ, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button