Հասարակություն

Երիտասարդ կանանց ավանդական բարեգործական ցուցահանդեսը

Հարության տոնին ու Ծաղկազարդին ընդառաջ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան  այսօր ցուցահանդես վաճառք էր կազմակերպել: Նպատակը՝ տեղական արտադրողներին  խթանելն ու ստացված հասույթի որոշ մասը բարեգործությանն ուղղելն է:

Որքան էլ գործարար կանայք այսօր փորձում են շրջանցել խնդիրները, միևնույնն է, որոշ հարցեր այդուհանդերձ ներկայացնում են: Ագապի Օհանյանը  բիզնես սկսելու իր բանաձևն է  առաջարկում: Մի օր որոշեց ու  չորս տարի է, ինչ տորթեր է արտադրում, հիմնականում աշխատում են՝ պատվերով: Բիզնեսն ընդլայնելու ցանկություն ունեն, սակայն, ֆինանսական միջոցներ չունեն։ Տարեցտարի նվազում է  նաև սպառողների գնողունակությունը՝ ասում է ու համեմատում՝ պատվերներն էլ են  քչացել: Գնորդներն այսօր ավելի էժան տորթեր են նախընտրում։

2012թ Շամլյան քույրերը 10 օրով եկան Հայաստան որպես զբոսաշրջիկ ու արդեն հինգ տարի է Երևանում են: Ճանապարհները փակվեցին, Հալեպ գնալու հնարավորություն չկար: Ծննդավայրում թողել են ամեն ինչ՝ մանկություն, պատանեկություն, ընկերներ, անգամ  մասնագիտությունը: Այնտեղ մանկավարժությամբ, այստեղ՝ բիզնեսով են զբաղվում: Մայրիկից  ժառանգած խմորեղենի բաղադրատոմսերը  նրանց օգնում են, որպեսզի կարողանան ապրել : Իսկ այստեղ դժվար է։

Սիրիայից Հայաստան  տեղափոխված մեր հայրենակիցների հիմնական մասը սակայն չի դժգոհում: Հակառակ  դժվարություններին, այստեղ նրանք հանգիստ են, պատերազմի  շունչը  չեն զգում:

Ցուցադրել ավելի
Back to top button