Երիտասարդ կանանց ավանդական բարեգործական ցուցահանդեսը


Որքան էլ գործարար կանայք այսօր փորձում են շրջանցել խնդիրները, միևնույնն է, որոշ հարցեր այդուհանդերձ ներկայացնում են: Ագապի Օհանյանը բիզնես սկսելու իր բանաձևն է առաջարկում: Մի օր որոշեց ու չորս տարի է, ինչ տորթեր է արտադրում, հիմնականում աշխատում են՝ պատվերով: Բիզնեսն ընդլայնելու ցանկություն ունեն, սակայն, ֆինանսական միջոցներ չունեն։ Տարեցտարի նվազում է նաև սպառողների գնողունակությունը՝ ասում է ու համեմատում՝ պատվերներն էլ են քչացել: Գնորդներն այսօր ավելի էժան տորթեր են նախընտրում։
2012թ Շամլյան քույրերը 10 օրով եկան Հայաստան որպես զբոսաշրջիկ ու արդեն հինգ տարի է Երևանում են: Ճանապարհները փակվեցին, Հալեպ գնալու հնարավորություն չկար: Ծննդավայրում թողել են ամեն ինչ՝ մանկություն, պատանեկություն, ընկերներ, անգամ մասնագիտությունը: Այնտեղ մանկավարժությամբ, այստեղ՝ բիզնեսով են զբաղվում: Մայրիկից ժառանգած խմորեղենի բաղադրատոմսերը նրանց օգնում են, որպեսզի կարողանան ապրել : Իսկ այստեղ դժվար է։
Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հիմնական մասը սակայն չի դժգոհում: Հակառակ դժվարություններին, այստեղ նրանք հանգիստ են, պատերազմի շունչը չեն զգում: