Քաղաքական

Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը

ՀՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է՝ Երևանի  ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ  Տարոն Մարգարյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ համամասնական ցուցակի երկրորդ համարում միջազգային գրոյսմաստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում եղել են շատ լուրջ բարեփոխումներ։ Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել է տարիներ առաջ», — նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ ցուցակը բաղկացած է 100 հոգուց: Ցուցակում մեծ փոփոխություններ չկան, բայց կան նոր դեմքեր մշակույթի, սպորտի, գիտության ոլորտից:

Ցուցադրել ավելի
Back to top button