Միջազգային

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: Հանրապետության Նախագահն այս համատեքստում վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, որի թիրախ են դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button