Տնտեսական

Հայաստանն աշխարհում՝ զբոսաշրջության ու կոնյակի միջոցով


Կոնյակագործությունն ու զբոսաշրջությունը միասին փորձում են Հայաստանը աշխարհին ներկայացնել: Այս դեպքում  ծրագրում մայիսի 7-ին Ծաղկաձորում  նախատեսվող Կոնյակի  փառատոնն է: Զբոսաշրջիկների հիմնական թիրախը Ռուսաստանն է: Այս երկրի քաղաքացիները Հայաստան են այցելում ներքին անձնագրերով: Ի դեպ, մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի: Հիշեցնենք, փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի:   ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին: Փառատոնի կազմակերպիչները նաև նշում են, որ այլ երկրների զբոսաշրջիկները նույնպես կարող են մասնակցել փառատոնին:

 

Զբոսաշրջությունը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակված:  Ամեն տարի կառավարությունը հաստատում է ոլորտի զարգացման տարբեր ծրագրեր: Ու պատահական չէ, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ստեղծվեց նոր՝ Զբոսաշրջության պետական կոմիտե: Հիմնական շեշտն էլ դրվեց ներդրումներ ներգրավելու վրա:  Զբոսաշրջիկներին իհարկե գրավում է Հայաստանը՝ փաստում են Զբոսաշրջային ընկերությունների տնօրենները:

Այս օրերին էլ Հայաստանում ու հատկապես Երևանում զբոսաշրջիկների պակաս չկա: Փորձեցինք ծանոթանալ նրանց տպավորությունների հետ

«Ես տպավորված եմ Հայաստանով, հատկապես  Հայաստանի լեռներով,  զարմացած եմ, հպարտ, որ այստեղ եմ: Տպավորված եմ հայկական  հյուրասիրությամբ:  Ջերմ ընդունելությամբ»:

Տուրիստական գործակալությունները հիմնականում փաթեթներ են առաջարկում՝ այցելություններ տարբեր մշակութային  ու պատմական վայրեր: Մեր երկրում սակայն  բազմաթիվ փառատոններ են անցկացվում: Դրանք էլ Հայաստանը ճանաչելի դարձնելու համար լավագույն առիթն են, բայց միշտ չէ, որ զբոսաշրջային ընկերություններն իրենց փաթեթներում ներառում են նմանատիպ միջոցառումները: Սա փաստում է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:

Առաջիկայում նմանատիպ մի միջոցառում նախատեսվում է  անցկացնել: Գինու, գարեջրի, խորովածի, մեղրի ու հատապտուղների փառատոներին  ավելանում է  ևս մեկը՝   կոնյակի փառատոն: Կոնյակը պատահական չէ ընտրված՝ ասում է Զբոսաշրջության զարգացման  հիմնադրամի տնօրեն Տիգրան Կարապետյանը. «Կոնյակը Հայաստանի համն ու հոտն է»:

Կոնկրետ այս փառատոնի հիմնական թիրախը ռուս զբոսաշրջիկներն են, կազմակերպիչները շուրջ 25 հազար այցելուի են սպասում: Ռուսաստանի  քաղաքացիները Հայաստան են այցելում ներքին անձնագրերով: Ի դեպ, մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի: Նաև վաճառք ու հյուրասիրություն են կազմակերպելու:

Կազմակերպիչները  դեռ չանցկացրած փառատոնը ցանկանում են ամենամյա դարձնել:

Ցուցադրել ավելի
Back to top button