Մշակույթ

Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան


Մշակույթի նախարար Արեմն Ամիրյանն  այսօր անդրադարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի շենքի տանիքի վերանորոգման խնդրին: Հիշեցնենք, այս օրերին ակտիվորեն քննարկվում է շենքի տանիքում ռեստորան բացելու գաղափարը:

«Ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով,  անպայման պետք է լինի երկրորդը բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրասելու համար:

«Անպայման պետք է լինի հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը: Այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների, թատրոն այցելած հյուրերի համար: Նշված հաստատությունները ծառայելու են միայն օպերա այցելուների համար, ոչ դրսից այցելուների համար»,- պետք է լինի մարզասրահ, շոգեբաղնիք.

«Բալետի պարողների, օպերային արտիստների համար շատ կարևոր է որպեսզի լինեն լավ մարզավիճակում, ավելորդ քաշը, ծանրությունը կարողանան այդ միջոցով պակասեցնեն լավ երգելու, պարելու համար: Օպերայում ժամանակին եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, այսինքն այն, ինչ անհրաժեշտ էր օպերային արտիստների համար, քանդել են ու կառուցել տարբեր տիպի հաստատություններ»:

Ցուցադրել ավելի
Back to top button