Հասարակություն

Չինովնիկի կարգավիճակից՝ ագրեսիվ գործակալություն


Այսօր՝ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին մեկ անգամ ևս հիշեցրել է՝ նախկինում տված իր հանձնարարականների մասին: Կարեն Կարապետյանի խոսքով`

«Պետական կապիտալի վերաբերյալ պետք է բոլոր ձեռնարկություններից հաշվետվություն արդեն  ստացած լինեք: Դուք հստակ հանձնարարական ու նշաձող ունեք, թե գույքի օտարումից  ինչ ակնկալիքներ ունենք:  Ես ձեզանից ակնկալում եմ  բարեփոխումների ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանն ու  հստակեցրեց . «Պետգույքի կառավարման կոմիտեն դառնում է լավ, կոմերցիոն առումով գործակալություն, որը կառավարում է մեր գույքը: Այդ գործակալությունը գործում է բիզնեսի կանոններով»:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ «Չինովնիկ կարգավիճակից  դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն: Կարողացա՞  ձևակերպել»:

Ցուցադրել ավելի
Back to top button