Հասարակություն

Մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն՝ Ավետման տոնին

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը:

Մայր աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրեւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ:

Ցուցադրել ավելի
Back to top button