Տնտեսական

Հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացումը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում


ՀՀ արտակարգ իրավիճակների և Գյուղատնտեսության նախարարությունները ՀՀ վարչապետի հանձնարարականով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկել են հակակարկտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը և ելնելով դրանից և բխող ռիսկերից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում՝ համատեղ քննարկելով նախկինում ներկայացված առաջարկությունները, ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլընտրանքային լուծումները, այդ թվում նոր տեխնոլոգիաների ներմուծումը, ցանցային միջոցները.

«Ըստ անհրաժեշտության հարցը պետք է քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ: Ամբողջ հանրապետությունը ռիսկայնության գոտիներով պետք է ծածկենք՝ պարոն Առաքելյան, պետք է ֆիքսենք, թե ցանցային տարբերակը, որտեղ ենք ճիշտ համարում կիրառել, իրականացնելու ենք պիլոտային ծրագիր: Անհրաժեշտ է հաշվի առնել մեր այսօրվա տեխնիկական զինվածությունը, քանի որ, որքան ես եմ հասկանում, այս պարագայում ևս ավելի խելացի կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք ունենալ»:

Ցուցադրել ավելի
Back to top button