Հասարակություն

Կառավարության ղեկավարը հայտարարում է աշխատանքային արտակարգ իրավիճակ


Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ կառավարությունը հայտարարում է աշխատանքային արտակարգ իրավիճակ:

«Այս ընտրություններում մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե: Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է վարչապետը:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը յուրահատուկ կերպով է արձագանքել վարչապետի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու հանձնարարականին:

«Պարոն վարչապետ, քանի որ հանձնարարում եք արտակարգ իրավիճակ սահմանել, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս որոշման նախագիծը»,- ասել է ԱԻՆ ղեկավարն ու կառավարության հաստատմանը ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Ցուցադրել ավելի
Back to top button