Միջազգային
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցմանը


Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել Է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին: Համապատասխան բանաձևն ընդունվել Է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում:
Խոսքը վերաբերում Է այցագրերի վերացմանն Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր և ԵՄ են մեկնում կարճաժամկետ ուղեւորություններով՝ 90 օրվանից ոչ ավելի տեւողությամբ: Սույն միջոցը տարածվում Է զբոսաշրջային կամ գործարար ուղեւորությունների վրա և ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տալիս, նշված Է փաստաթղթում: Իռլանդիա և Մեծ Բրիտանիա ուղեւորությունների վրա սույն նորամուծությունները չեն տարածվում:
Սպասվում Է, որ Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին: