ՄշակույթՑեղասպանություն 100

Դի Կապրիոն՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի մասին

Աշխարհահռչակ օսկարակիր հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում ներգրավված ողջ խմբին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոտ Լե Բոնը Թերի Ջորջի ռեժիսուրայում հիանալի կերպով են ներկայանում «Խոստում» ֆիլմում: Ծափահարում եմ ողջ թիմին, ինչպես նաև իմ լավ ընկեր, լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ում անսպառ տաղանդը, նվիրումն ու հանձնառությունը այս կարևոր նախաձեռնությունն ու ծրագիրը կյանքի կոչեցին»,- նշել է նա:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:
Ցուցադրել ավելի
Back to top button