Հասարակություն

Բնակարան վարձակալելն ավելի թանկ է, քան գնելը


Հակառակ կառավարության բազմաթիվ ծրագրերին՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության բազմաթիվ խնիրներ դեռ մնում են չլուծված։ Հարցը ոչ միայն հիպոթեքային վարկերի բարձր տոկոսադրույքներն են։ Շատ ընտանիքներ իրենց չեն կարող ոչ միայն նման վարկեր թույլ տալ, այլ, ինչպես «Ռադիոլուրը» պարզեց, անգամ նորմալ բնակարան վարձել։

Անշարժ գույքի շուկան սովորաբար տվյալ երկրի տնտեսական ակտիվության ցուցիչն է: Պարզելու համար, թե մեր երկրում ցուցանիշն ինչպիսին է՝ դիմեցինք  անշարժ գույքի գործակալություններից մեկին: Գործակալության տնօրեն Անի Գալստյանը նկատեց, շուկայում գնի վրա իր ազդեցությունն է ունենում նաև տնտեսական ճգնաժամը:

Գների սեզոնային աճը, ի դեպ, ոչ միայն վաճառքի, այլև վարձակալության դեպքում է նկատվում: Թեև զբոսաշրջիկները հիմնականում կենտրոնի տներն են վարձակալում, բնակարանների վարձերն աճում են ամենուրեք:

Նկատենք սակայն, որ բնակարանի համար ամսական 300-400 դոլար վարձ տալու փոխարեն կարելի է գնել սեփական բնակարան՝ հիպոթեքով։ Հաճախ աշխատող նորաստեղծ ընտանիքները չեն  կարող իրենց թույլ տալ նման, շռայլություն:

Որ մինչև 100.000 դրամ ամսավարձով բնակարաններ գրեթե չկան, հաստատեցին նաև գործակալությունից:

Թե ինչպես ենք հայտնվել այս իրավիճակում, երբ առաջարկվող ծառայության վարձը հաճախ չի համապատասխանում մեր գրպանին, փորձեցինք պարզել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից:

Եվ իսկապես՝ չնայած սոցիալական խնդիրներին, անշարժ գույքի վարձակալության կայքերում օրական հարյուրավոր բնակարանների մասին հայտարարություններ են տեղադրվում, որոնց նվազագույն պայմաններով առաջարկները ոչ միշտ են հասանելի անգամ միջին աշխատավարձ ստացող ընտանիքներին: Մեր դիտարկմանը համամիտ տնտեսագետը նկատեց, որ գործակալություններն աշխատում են ավելի շատ զբոսաշրջիկների և ոչ թե ներքին սպառողների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button