Հասարակություն

Առկա է գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն. վարչապետ


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է,  որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին: Կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված  ժամկետն ավարտվել է, ուստի առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն:

Կարեն Կարապետյանը  հանձնարարականներ է հնչեցրել

«Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն։

Վարչապետը նաև հանձնարարեց մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր, մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները:

«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button