Հասարակություն

ՔԿ վարույթում քննվում է 9 քրգործ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրախախտումների վերաբերյալ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացված հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Ըստ հաղորդագրության, Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ընտրողի կողմից թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 23/02 ընտրատեղամասի ընտրող Ա .Հովհաննիսյանը ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել թիվ 25/20 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 25/20 ընտրատեղամասում վստահված անձ գրանցված Բ. Բարսեղյանը որպես ընտրող, օրենքով սահմանված կարգով͵ ապրիլի 2-ին նշված ընտրատեղամասում մասնակցել է ԱԺ ընտրություններին͵ սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 20-ի սահմաններում, փորձել է նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ», — ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով՝ ապրիլի 5-ի դրությամբ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվում է 9 քրեական գործ` ապրիլի 2-ին այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ, որոնցից 6-ը՝ մարզերում (1-ական քրեական գործեր՝ Սյունիքում͵ Վայոց ձորում, Արմավիրում, Շիրակում͵ 2-ը՝ Լոռիում), 3-ը՝ Երևանում: 1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, 5-ը՝ կասկածյալ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button