Միջազգային

ՄԱԿ ԱԽ է ներկայացվել Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ բանաձևի նախագիծ

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շարքում տարածել են բանաձևի նախագիծ՝ սիրիական Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ միջադեպի վերաբերյալ, հայտնում է TASS-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությանը։ Այսօր ՄԱԿ ԱԽ-ն կհավաքվի բաց նիստի։

Փաստաթղթում առաջարկվում է ՄԱԿ-ին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրամադրել հասանելիություն ավիաբազաներին, ուղղաթիռային ավիաջոկատների հրամանատարների մասին տվյալներին, ավիագործողությունների թռիչքային տեղեկամատյաններին։

«Գազային հարձակման» մասին հայտնի էր դարձել ապրիլի 4-ին։ Հաղորդվել էր, որ ինքնաթիռներն ընդդիմության կողմից վերահսկվող Խան-Շեյխուն քաղաքի վրա են գցել քիմիական զինամթերք, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 58 մարդ, վիրավորվել՝ մոտ 200-ը։

Սիրիական ընդդիմությունն ու Արևմուտքի երկրները հարձակման մեջ մեղադրել են կառավարական զորքերի ավիացիային։ Դամասկոսում հայտարարել են, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում։
Ցուցադրել ավելի
Back to top button