ԿարևորՀասարակություն

Կուզենայի, որ Հայաստանը շրջապատված լիներ միայն բարեկամներով. Շառլ Ազնավուր

Մոսկվայում կայանալիք համերգից առաջ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, որի ընթացքում խոսել է ինչպես իր մենահամերգի, այնպես էլ՝ ընտանիքի, հարազատների մասին, այնպես էլ Հայաստանի մասին:

Աշխարհահռչակ շանսոնյեն ցանկություն է հայտնել, որ Հայաստանը շրջապատված լինի բարեկամ երկրներով:

«Հայաստանն օգնության կարիք ունի: Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով: Բայց անհրաժեշտ է, որպեսզի նրանք մեր պես մենթալիտետ ունենան, սա մենթալիտետի հարց է: Այստեղ հողի ու նավթի հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ, որ մարդը մարդ մնա»,-ասել է Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգը տեղի է ունենալու այսօր՝ ապրիլի 5-ին Մոսկվայի Կրեմլի պետական դահլիճում:

Ցուցադրել ավելի
Back to top button