Միջազգային

Թերեզա Մեյը հրաժարվել է գլխաշորից Սաուդյան Արաբիա կատարած այցելելության ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անտեսել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի հորդորը և հրաժարվել է Սաուդյան Արաբիա այցելության ժամանակ գլխաշոր կապելուց՝ տեղեկացնում է The Independent-ը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ փորձագետները խորհուրդ են տվել Մեյին հագնել արաբական ավանդական զգեստ և կապել գլխաշոր, սակայն Մեյը հայտարարել է, որ չի պատրաստվում հետևել տեղական ավանդույթներին: «Ես հույս ունեմ, որ ժողովուրդը` ի դեմս ինձ, կտեսնի առաջնորդի և կհասկանա, թե ինչի կարող է հասնել կինը»,- ասել է Մեյը:

Սաուդյան Արաբիայի օրենսդրությունը չի պարտադրում օտարերկրացիներին գլխաշոր կրել, սակայն, որպես կանոն, հյուրերը աշխատում են չխախտել մահմեդական ավանդույթները:

Ցուցադրել ավելի
Back to top button