Միջազգային

Դամասկոսը զինյալներին մեղադրել է Իդլիբում քիմիական զենք օգտագործելու մեջ

Սիրական բանակի հրամանատարությունը կտրուկ ժխտել է իր հասցեին ուղղված մեղադրանքը Իդլիբ շրջանում քիմիական զենք օգտագործելու փաստի կապակցությամբ, և պատասխանատվությունը դրել զինյալների և նրանց հովանավորների վրա:

«Բանակի և զինված ուժերի հրամանատարությունը կտրականապես մերժում է այսօր որևէ քիմիական զենք օգտագործելու փաստը Իդլիբի արվարձանային Հան-Շայհուն քաղաքում: Չենք օգտագործել և չենք օգտագործի ոչ մի տեղ` ոչ անցյալում, ոչ ապագայում»,- հայտարարել է սիրիական բանակի հրամանատարությունը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Իդլիբում քիմիական հարձակման պատասխանատվությունը ընկնում է զինյալների և նրանց հովանավորների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button