Հասարակություն

Աթեշյանը հրաժարվել է ճանաչել ընտրված տեղապահ Բեքչյանի լիազորությունները

Պոլսո հայոց պատրիարքարանում փոխպատրիարք, արք. Աթեշյանի ու ընտրված տեղապահ, արք. Բեքչյանի միջեւ հանդիպման հետ կապված մանրամասներ է հայտնի դարձել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Agos»–ը,  Պոլսո պատրիարքական տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը նշել է, թե արք. Աթեշյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ եպիսկոպոս Մաշալյանը, Պետրոս Շիրինօղլուն եւ Թորոս Ալջանը։

Բեքչյանը պատմել է, որ արք. Աթեշյանը սկզբում հրաժարվում էր հանդիպել իր հետ, այնուհետ հանդիպման ժամանակ 2 անգամ լքել է հանդիպման սրահը։

«Ես արք. Աթեշյանին հարցրեցի, թե գործընթացն ինչպե՞ս է շարունակվելու եւ նրա ու իմ լիազորությունների շրջանակը որն է լինելու։ Նա ասաց, որ ես դեռ լիազորություններ չունեմ, եւ երբ ընտրական գործընթացը կսկսվի, այն ժամանակ էլ ես կսկսեմ իմ պարտականությունները։ Ես էլ նրան ասացի, որ իր առաջ քաշած պայմանները գրավոր ներկայացնի, որից հետո նորից կնստենք քննարկման»,–ասել է արք. Բեքչյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button