Միջազգային

Սիրիայում «գազային գրոհի» հետևանքով զոհվել է առնվազն 58 մարդ

Սիրիայում այսօր «գազային գրոհի» հետևանքով զոհվել է առնվազն 58 մարդ, այդ թվում երեխաներ: Ռոյթեր գործակալությունը, հղում անելով սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի հաղորդած տեղեկություններին գրում է, որ սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող Խան-Շեյհուն քաղաքի վրա թունավոր գազի կիրառմամբ ավիագրոհ է իրականացվել:

Իր հերթին Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնում է, որ խոսքը կարող է լինել մոտ հարյուր զոհի և 400 տուժած:

«Դա տեղի է ունեցել Իդլիբ գավառում, մարդիկ շնչահեղձ էին լինում, ուշագնաց լինում, ոմանց բերանից փրփուր էր գալիս, բժիշկները դա բնութագրում են որպես գազային գրոհի նշաններ», ասված է մարդու իրավունքների սիրիական կենտրոնի հայտարարության մեջ:

Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ դա կարող է նաև քլորով իրականացված գրոհ լինելը, ինչը ևս համարվում է քիմիական զենք: Կա նաև կարծիք, որ հնարավոր է օգտագործված լինի զարին գազ: Սիրիական ընդդիմությունը, որի վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղի է ունեցել գազային գրոհը մեղադրանքներ է հնչեցնում կառավարական ուժերի հասցեին:

Մինչդեռ Դամասկոսում հայտարարել են, որ Ասադի բանակը չի օգտագործել և չի օգտագործում քիմիական զենք:

Ցուցադրել ավելի
Back to top button