Միջազգային

ՌԴ ՔԿ-ն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը: «Քննությունը պարզել է տղամարդու ինքնությունը, որը պայթյուն է իրականացրել Սանկտ Պետերբուրգի մետրոյի վագոնում: Նա 01.04.1995թ. ծնված Աքբարժոն Ջալիլովն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը, ըստ ամենայնի իրականացրել է ծնունդով Ղրղըզստանից 22-ամյա Ջալիլովը: Տեսահսկման խցիկների ձայնագրությունների հմաձայն՝ նա պայթուցիկ սարքով պայուսակ է թողել նաև մետրոյի մեկ այլ կայարանում:

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հարցաքննել է նրա ծնողներին և մտերիմ բարեկամներին:
Ցուցադրել ավելի
Back to top button