ԿարևորՄիջազգային

Պուտինի այցի ժամանակ կազմակերպված ահաբեկչությունը մտածելու տեղիք է տալիս.Պեսկով

Կրեմլը Սանկտ-Պետերբուրգի ահաբեկչությունն անվանել է մարտահրավեր Վլադիմիր Պուտինի համար: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարար է, որ ցանկացած ահաբեկչություն մարտահրավեր է բոլոր ռուսաստանցիների, այդ թվում Վլադիմիր Պուտինի համար:

Պեսկովն ընդգծել է այն փաստը, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռուսաստանի ղեկավարի քաղաքում մտածելու տեղիք է տալիս:
«Անշուշտ միայն այն փաստը, որ ահաբեկչությունը իրականացվել է այն ժամանակ, երբ քաղաքում էր գտնվում երկրի ղեկավարը մտորելու տեղիք է տալիս: Դա պետք է դառնա հատուկ ծառայությունների վերլուծության խնդիրը»,- ասել է Պեսկովը:
Անդրադառնալով հետաքննության ընթացքին Պեսկովը նշել է, որ ահաբեկչությունից կարճ ժամկանակ անց վաղ է եզրահանանգումներ անելը:
Ցուցադրել ավելի
Back to top button