Հասարակություն

Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում. Բալայան

Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն: Լուրը Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ Տ. Բալայանը գրել էր, որ ՍանկտՊետերբուրգում ՀՀ Գլխավոր  հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Կան զոհեր և տուծաժներ:

Ցուցադրել ավելի
Back to top button